Բավ է պառակտվել
15-11-2014 07:45

«Գազպրոմ»-ի շահույթը նվազել է 13 անգամ

«Գազպրոմ» ընկերության շահույթը այս տարվա երեք եռամսյակների արդյունքներով կազմել է 35,8 ռուբլի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել էր ապահովել 466,6 մլրդ ռուբլի զուտ շահույթ: Այսպիսով, նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 13 անգամ: Վկայակոչելով ընկերության հաշվետվությանը գրում է «Լենտա.ռու»-ն: Շահույթի նվազման երկու պատճառ է նշվում՝ ռուբլու փոխարժեքի նվազումը, պարտքերի սպասարկումը: Առավել շատ շահույթ ընկերությունը ստացել է գազի վաճառքից ու գույքի վարձակալությունից: Միաժամանակ ընկերությունում այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի և Եվրոմիության կողմից իրականացվող պատժամիջոցները չեն ազդում ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա: «Այս պահին մենք մեր գործունեության ստրատեգիական ուղղությունը փոփոխելու անհրաժեշտություն չենք տեսնում»,-ասված է հաշվետվության մեջ: «Գազպրոմ»-ում ընդունում են, որ պատժամիջոցների հետևանքով ԵՄ մի քանի անդամ երկրներ ձգտելու են նվազեցնել ռուսական գազից կախվածությունը: Դրա վտանգի նվազեցման համար ընկերությունը մտադիր է գնային քաղաքականության օպտիմիզացիա իրականացնել, ինչպես նաև մատակարարման դիվերսիֆիկացիա: