Բավ է պառակտվել
03-02-2014 17:21

Գազի սակագինը պետք է հաստատվի ազգային կարգավորողի կողմից

 Այսօր, ՀՀ ԱԺ նիստին, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, Ռուսաստանի հետ գազի պայմանագրի ուսումնասիրության հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարել է, որ պետությունը «Գազպրոմ Արմենիայի»  «մայբախների» համար չի վճարի: Հանձնաժողովն առաջարկել են ստեղծել իշխող կոալիցիայի  մեջ չմտնող չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ  «Ժառանգությունը»:

Այվազյանն արձագանքել է այն քննադատությանը, որ Հայաստանն այլեւս չի կարող ազդել սեփական երկրում գազի սակագնի ձևավորման վրա:  Այվազյանը նշել է, որ   Հայաստանի գազի մատակարարը 100% ռուսական է դարձել, սակայն դրա սակագինը պետք է հաստատվի ազգային կարգավորողի կողմից:՛՛Թող ոչ ոք չփորձի տպավորություն ստեղծել, թե ընկերությունը կարող է ՛՛մայբախներ՛՛ գնել և դրանք գազի սակագնից դուրս բերել: Ոչ մի նման բան՛՛:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ՀՀ կառավարությունը և «Գազպրոմ» ԲԲԸ-ն պայմանագիր էին ստորագրել` ռուսական կոնցեռնին «Հայռուգազարդ» ՓԲԸ-ի վերջին 20% բաժնեմասը հանձնելու մասին, որը վերանվանվել էր  «Գազպրոմ Արմենիա»: