Բավ է պառակտվել
11-02-2014 15:17

ՙ«ՀայՌուսգազարդը» ստուգում է ինքն իրեն ու ասում, որ ամեն ինչ կարգին է՚. «Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր

Այսօր կայացած մամուլի ասուլիս ընթացքում «Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը հայատարարեց, որ «ՀայՌուսգազարդի» մի աշխատակից «Ներազգային ազատագրական շարժմանը» ներկայացրել է մի սարքի լուսանկար, որի մասին հայտնել է, որ այդ սարքով գազը ազոտի միջոցով կալորիազրկվում է և դրա հետևանքով ավելանում է գազի ծավալը։
«Կարող եմ ներկայացնել կաթի օրինակով, երբ օրինակ՝ կաթը 30 անգամ ջրով բացեն , ծավալը լիտրերով կավելանա, այ այդպես իրենց ներքին ռեզերվուրներում գցում են գազի կալորիականությունը»,– ասաց նա: Բանախոսի խոսքով՝ սահմանի վրա գալիս է բարձր կալորիականությամբ x ծավալի գազ, քանի որ «հինգ տեղ ստուգվում է», սակայն գազը կալորիազրկվելով, ավելանում է, դառնում y քանակությամբ և տրամադրվում է բնակչությանը: Վերջինիս տեղեկացմամաբ՝ սա նոր չէ, նման նախադեպ եղել է Ուկրաինայում, որտեղ բանը հասել է մինչև դատական պրոցեսի, քանի որ Ուկրաինայում Գիտությունների ազգային ակադեմիան կարողացել է ապացուցել, որ գազն անորակ է:
Լրագրողների հարցին, թե այդ ինչպե՞ս է որ Ձեր փասատրկներին հակառակ լաբորատորիաների ստուգումները հաստատում են գազի կալորիական լինելը, բանախոսն ասաց. ՙԱյդ լաբորատորիաները պատկանում են «ՀայՌուսգազարդին», այսինքն՝ իրենք իրենց ստուգում են: Մեկնաբանություններն ավելորդ են՚: Ավելին, նրա համոզմամբ, եթե ստուգեն ոչ թե հեղուկ գազը, այլ՝ օդը, որ շնչում է ՀՀ քաղաքացին, այդ սարքավորումները միևնույն՝ է ցույց կտան, որ այդ օդը ջերմազատում է 7600 կալորիա, ինչը նախատեսված է ԳՕՍՏ-ով: