Բավ է պառակտվել
27-08-2014 18:47

Հավանական է առաջիկա երեք տարիներին ռուսական գազի գինը 28%-ով իջնի

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում է, որ առաջիկա երեք տարում հեռավոր արտասահման ուղարկվող ռուսական գազի գինը կնվազի 28%-ով, գրում է rbc.ru-ն: Նշվում է, որ 1.000 խորանարդ մետրի համար գազի գինը 387 ԱՄՆ դոլարից կիջնի 302-ի: Գնանկումը կհանգեցնի «Գազպրոմ» էներգետիկ ընկերության եկամուտների շոշափելի նվազման, որի համար հեռավոր արտասահմանը եկամտի գլխավոր աղբյուրներից է: 2013-ին այդ վաճառքն ընկերությանը 2,1 տրլն ռուբլի էր բերել՝ եկամտի 62%-ը: Եթե նախարարության կանխատեսումն իրականանա, ապա արդեն 2014-ին «Գազպրոմի» կորուստը կկազմի 4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2015-2017 թթ կտրվածքով, համապատասխանաբար, 9 մլրդ, 11 մլրդ և 12 մլրդ դոլար: