Բավ է պառակտվել
14-09-2013 23:50

Ռուսաստանը բարձրացրել է Բելառուս արտահանվող գազի գինը. Բելառուսի փոխվարչապետ

Lenta.ru-ի փոխանցմամբ` Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն այսօր հայտարարել է, որ Բելառուսը 2014թ.-ից Ռուսաստանից գազ կստանա 1000 խորանարդ
մետրի դիմաց 175 դոլար գնով` ընդգծելով, որ այժմ ռուսական գազի գինը մոտ 163 դոլար է։ Գազի գնի բարձրացումը, ըստ փոխվարչապետի, կապված է նավթի գնի
ավելացման հետ։ Ինչպես նշել է Սեմաշկոն` ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպումից հետո, «հեռանկարում» Բելառուսն ունենալու է ամենաէժան
գազը` որպես օրինակ՝ նշելով Ուկրաինան, որը գազ է ստանում 440 դոլար սակագնով։ Միլլերը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում նշել է,
որ ընթացիկ տարում ռուսական գազի ծավալներն ավելացել են։ Միլլերը հավելել է, որ մտադիր է ավելացնել վառելիքի արտահանումը Բելառուսի տարածքով՝ «Յամալ-Եվրոպա» գազատարով։