Բավ է պառակտվել
10-09-2015 09:18

Գազը կթանկանա

Առաջիկայում գազալցակայանները պատրաստվում են էականորեն բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը: Ըստ այդմ, գազը կթանկանա 10-12 տոկոսով: Սա պատճառաբանվելու է էլէներգիայի սակագնի բարձրացմամբ: Նմնա տեղեկություն է հայտնում «Հայկական ժամանակ»-ը: Խնդիրն այն է, որ գազալցակայաններն իրենց գործունեության ընթացքում շատ էլեկտրաէներգիա են ծախսում, որն օգտագործում են հզոր կոմպրեսորները գազը մեծ ճնշումով մղելու համար: Այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի սակագինը բարձրացավ մոտ 15 տոկոսով: Ու եթե բնակչության համար էլէներգիայի սակագնի բարձրացումը գոնե առաջիկա ամիսներին սուբսիդավորվելու է, խոշոր բիզնեսի համար սակագինը բարձրանում է: Գազալցակայանները դուրս են սուբսիդավորվող տնտեսվարողների ցանկից: Նոր սակագնով հաշվարկված էլէներգիայի սպասարկման հաշիվները կստացվեն արդեն հաջորդ շաբաթ, և գազալցակայաննների սեփականատերերը վերջնական որոշում կկայացնեն, թե որքանով են բարձրացնում ավտոմեքենաների լիցքավորման գինը: