Բավ է պառակտվել
05-02-2014 14:59

Գալուստ Սահակյանը Հայաստանի 300 մլն դրամ պարտքի մասին թեման զազրախոսություն է համարում

Այսօր, 44 կողմ, 58 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԱԺ-ն մերժեց հայ-ռուսական գազային պայմանագրի և Հայաստանի՝ Ռուսաստանին ունեցած գազային պարտքի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը:
Ըստ ՛՛ Ժառանգություն՛՛ խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի այս հարցի վերաբերյալ վերջին օրերին թեժ քննարկումներ են եղել, բայց հարցին, թե ինչպե՞ս է գոյացել 300 մլն դրամ պարտքը, ինչու՞ է սահմանից մինչև սպառող գազի սակագինն ահռելի չափերով թանկանում՝ պատասխաններ չեն տրվում:
՛՛ Պատասխաններ չկան, դեմ քվեարկելով, մենք մեր ուսերին այս հարցերի իրական պատճառները թաքցնելու պատասխանատվություն ենք վերցնում՛՛,-հավելեց Հակոբյանը:
Իսկ ահա Բագրատյանը հայ-ռուսական գազային պայմանագիրը ՀՀ պետականության ոտնահարում համարեց: Գալուստ Սահակյանը միանգամից հակադարձելով շտապես ասել, թե երկու օր շարունակ իրենք անկեղծ ելույթներ լսեցին, սակայն հնչեցին նաև զազրախոսություններ, անհիմն մեղադրանքներ: Սահակյանը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր քվերակության էր դրված դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազային պայմանագրի և Հայաստանի՝ Ռուսատանին ունեցած գազային պարտքի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: