02-09-2014 12:37

1-ին կարևորագույն քայլը ՄՄ անդամակցելուց հետո, ելքի-մուտքի տուրքերից ազատումն է.Գ. Մինասյան

«Հոկտեմբերի 10-ին կկայացվի որոշում Հայաստանի` ԵՏՄ անդամակցության վերաբերյալ և կմնան միայն ներպետական ընթացակարգերը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մնամ տեսակետ հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ առաջին կարևորագույն քայլը, որը լինելու է ՄՄ անդամակցելուց հետո, ելքի-մուտքի տուրքերից ազատումն է: Առավելություններ են՝ սանիտարական նորմերը, Հայաստանի համար բացվող մեծ շուկան, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգումը: «Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները փոխում են մեր պատկերացումները ռուսական շուկայի վերաբերյալ, որ կար մեկ տարի առաջ» ,- նշեց Գագիկ Մինասյանն ու հավելեց. «Մեզ համար առաջանում են նոր հնարավորություններ՝ մեր ապրանքատեսակներն արտահանելու և իրացնելու վերաբերյալ»:
Անդրադառնալով Ղազախստանի Նախագահ Նազարբաևի հայտարարությանը, ըստ որի Ղազախստանը հնարավոր է դուրս գա ԵՏՄ-ից՝ հաշվի առնելով մի շարք պատճառներ, Գագիկ Մինասյանը նշեց, որ այդ հայտարարությունը չափազանց կարևոր է՝ հասկանալու համար, որ կառույցը տնտեսական է: «Այդ պետություններն ունեն իրար հետ չհամընկնող մոտեցումներ»,-ասաց նա՝ նկատի ունենալով ԵՏՄ անդամ երեք պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: