Բավ է պառակտվել
22-03-2014 15:19

«Կառավարությունն այս տարիների ընթացքում ձախողելով իր ռազմավարությունը տնտեսության զարգացման տեսակետից՝ փրփուրներից է կախվում».Գ.Մակարյան

«Դասակարգել, թե 20 կամ 30 տարի հետո նույն գումարը նույն արդյունավետությունն է ունենալու՝ շատ սխալ է, քանի որ տեսնում ենք, թե աշխարհում քաղաքական և տնտեսական ինչպիսի ֆորսմաժորային իրադարձություններ են տեղի ունենում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում նման դիտարկում արեց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անրադառանով կենսաթոշակային կուտակային համակարգին: բանախոսը նաև ավելկացրեց, որ ինքը Կառավարությանն այլընտրանքային տարբերակներ է առաջարկել: «Ասում եմ՝ կա՛մ գործատուի վրայից այդ օրենքը պետք է հանվի, կա՛մ մոտիվացնել գործատուներին: Ինչո՞ւ պետք է գործատուն իր աշխատակիցներից հավաքի «կենսաթոշակայինի» գումարները և տրամադրի ֆոնդերին: Թող երեք ամիս գործատուն այդ գումարները պահի իրեն, օգտագործի ինչ-որ արտադրական կամ այլ նպատակներով, հետո նոր միայն ուղարկի ֆոնդերին: Այսինքն՝ ծառայություն՝ ծառայության դիմաց»,-ընդգծեց նա։
Գագիկ Մակարյանը նաև անրադարցավ
ՀՀ աշխատանքի և սոցապ նախարար Արտեմ Սարգսյանի հայտարարությանը, թե կենսաթոշակների բարձրացումը կնպաստի աղքատության կրճատմանը. «Նա անուղղակի ուզեցել է ասել, թե այդ գումարները կօգտագործվեն տնտեսության մեջ: Կառավարությունն այս տարիների ընթացքում ձախողելով իր ռազմավարությունը տնտեսության զարգացման տեսակետից՝ փրփուրներից է կախվում, և փորձում է «կուտակայինից» հավաքած գումարները ի նպաստ երկրի տնտեսության օգտագործել: Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ այս Կառավարությունը մի կողմ դնի իր նեղ հետաքրքրությունները և գործի՝ ապահովելով հավասար մրցակցություն»։