04-09-2014 14:42

ՀՀ-ի մոտ 80 տոկոսը, ռուսաստանցիները ցանկանում են, որ ՀՀ-ն անդամակցի ԵՏՄ-ին.Գ. Հարությունյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը վկայակոչելով սոցիոլոգիական հարցումների արդյունքները հայտարարեց, որ Հայաստանյան հանրության մոտ 80 տոկոսը, սփյուռքահայերի մեծ մասը, ռուսաստանցիները ցանկանում են, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը: «ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը լուծում է ռազմաքաղաքական անվտանգության խնդիր հենց Հայաստանի համար»,-ընդգծեց Գ. Հարությունյանը: Նրա խոսքով, այսօր պետք է հաշվի առնել ոչ միայն Ադրբեջանից բխող ռիսկերը, այլ նաև ծայրահեղ իսլամիստները մտադիր են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործողությունները տեղափոխել նաև Կովկաս: «Ռազմաքաղաքական առումով շատ ճիշտ քայլ էր և բխում է մեր ազգայն շահերից»,- ընդգծեց Գ. Հարությունյանն ու հավելեց, որ ԵՏՄ-ին միանալը նաև տնտեսական խնդիրներ է լուծում: Քաղաքագետը հույս հայտնեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը կստորագրվի: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում և Արևմուտքի, և ՌԴ-ի հետ: