Բավ է պառակտվել
24-12-2015 13:43

Ռուս-թուրքական հարաբերությունները և ռուբլու ինֆլյացիան ՀՀ-ի վրա բացասական են ազդում

Ռուբլու ինֆլյացիան և ռուս-թուրքական հարաբերությունները ընդհանուր առմամբ բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության, և, մասնավորապես, ՓՄՁ-ների կարգավիճակի վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, այդ երևույթները հանգեցնում են արտագաղթի գործազրկության, աղքատության մակարդակի բարձրացմանը «ՓՄՁ-ներին այս համատեքստում հետաքրքրում են մի քանի կարևոր գործոններ, որոնք մտահոգություն են առաջացնում և պահանջում են աստիճանական լուծում», - ասել է նա, հավելելով, որ այդ գործոնները կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի միավորի: Ըստ Գագիկ Մակարյանի, հիմնականում ՓՄՁ-ների շարքերում մտահորություն են առաջացնում օրենսդրության հետ կապված հարցերը, մասնավորապես, չհստակեցված բովանդակությունը, օրենքների հաճախակի փոփոխությունները և դրանց անարդյունավետությունը: «Սակայն, այստեղ պետք է նշել, որ 2018 թ նոր Սահմանադրության համաձայն ընդունված օրենսդրությունը կարող է իրավիճակում դրական միտում գրանցել», - ասել է նա: ՓՄՁ-ների համար երկրորդ խոշոր խնդիրը հանդիսանում է շուկան և մրցակցությունը, որտեղ բացասական միտում կա: Երրորդ հարցը, ըստ Գագիկ Մակարյանի, կապված է բիզնեսը վարելու մարտահրավերների հետ: «Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը հենց այս թեմայի շուրջ ժամանակ առ ժամանակ տարբեր խորհրդակցություններ է իրականացնում, խնդիրը շարունակում է հրատապ մնալ, քանի որ ՓՄՁ-ների 36.4% -ը նշել են պրոֆեսիոնալ անձնակազմի, մասնագետների պակասը կամ բացակայությունը », - ասել է նա, հավելելով, որ այս հարցը, ցավոք, մոտ ապագայում հասկանալի պատճառներով չի կարող լուծվել: ՓՄՁ-ներին հուզող խնդիրների չորրորդ բլոկը կապված է տնտեսության և կառավարության աջակցության հետ: Ըստ Գագիկ Մակարյանի, ՓՄՁ-ների 23% -ը բողոքում են անկայուն տնտեսական իրավիճակից կապված գնաճի, պատժամիջոցների, կոռուպցիայի, բյուրոկրատիայի և գործող դատական համակարգի ոչ ֆունկցիոնալ լինելու հետ: «Նույնքան կարևոր բլոկ է հանդիսանում նաև առկայությունը միջոցների մատչելիությունը», - ասել է նա, նշելով, որ - ՓՄՁ-ների 52% դժգոհ են համակարգից, այս հարցում. կառավարության սխալ քաղաքականության հետևանքով: Այսպիսով, ըստ Գագիկ Մակարյանի, ՓՄՁ –ների 50.4% նշել են ոլորտում քաղաքական թույլ աջակցությունը, իսկ 50.8% -ը նշել է, որ իշխանությունները քաղաքական կամք չունեն այդ խնդիրները լուծելու համար: «Եթե ամփոփենք ցուցանիշները,ապա - ՓՄՁ-ների 60% դժգոհ են միջոցների մատչելիության ոլորտից , երկրորդ տեղում է պրոֆեսիոնալ անձնակազմի բացակայության հարցը, որին հաջորդում է մի քաղաքական աջակցության բացակայության մասին կետը», - եզրափակել է Մակարյանը, հավելելով, որ վերջին տարիներին առաջին պլան է գալիս նաև վճարունակության խնդիրը: