Բավ է պառակտվել
06-04-2015 12:45

Ֆրիդմանը մտադիր է ձեռք բերել Եվրոպայի և ԱՄՆ-ի IT ակտիվները

ՌԴ գործարար Միխաիլ Ֆրիդմանը մտադիր է 16 մլրդ. դոլարով ձեռք բերել Եվրոպայում և ԱՄն-ում գտնվող հեռաարձակման ոլորտի բաժնետոմսերը: Այդ նպատակով գործարարը դիտորդների խորհուրդ է ստեղծել Լոնդոնի LetterOne Technology հոլդինգի L1Technology ընկերությունում, Lastminute.com կայքի համահիմնադիր Բրենթ Հոբերմանի և իռլանդացի մեդիագործարար Դենիս Օ'Բրայանի հետ միասին, ովքեր կզբաղվեն ընկերությունների առքով: L1Technology խորհրդի կազմում են նաև Google-ի և Skype-ի մենեջերներ Օսամա Բեդյեն և Րաս Շոուն, ինչպես նաև Vodafone-ի համահիմնադիր Ջուլիան Հորն Սմիթը: L1Technology-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Րեզնիկովիչը պատմեց, որ ընկերությունը VimpelCom-ի բաժնետոմսերի 48 տոկոսը կստանա, ինչպես նաև թուրքական Turkcell-ի բաժնետոմսերի 13 տոկոսը, որը ավելի վաղ ցանկանում էր գնել թուրք գործարար Մեհմեթ Էմին Կարամեհմեթը: Այդ ակտիվների արժեքը կազմում է շուրջ 14 մլրդ. դոլար: L1Technology-ն մտադիր է ավելացնել իր ֆոնդերը մինչև 25 մլրդ. դոլար, քանի որ այն պարտքեր չունի: 2015 թվականի մարտին հայտնի է դարձել այն մասին, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեղյալ են հայտարաևել ռուսաստանցի գործարարներ Միխաիլ Ֆրիդմանի և Գերման Խանի կողմից Հյուսիսային ծովում 12 նավթի և գազի կետերի գնումը: Տվյալ հակամարտությունը սկսվեց LetterOne-ի կողմից DEA նավթաարդյունաբերական ստորաբաժանումները գերմանական RWE ընկերությունից 5,1 մլրդ. եվրոյով գնելուց հետո: Մեծ Բրիտանիայի իշխանությունները անհանգտացած են տվյալ հանքերի ճակատագրով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման դեպքում: Էներգետիկայի նախարար Էդ Դեյվին կպահանջի ընկերություններից, որպեսզի վաճառքը կատարվի երրորդ, «հարմար» կողմի օգտին: Մեծ Բրիտանիայի տվյալ որոշումը հիմնված է ոչ թե գործող պատժամիջոցների, այլ այն մտավախությունների վրա, որ հետագայում պատժամիջողներ կսահմանվեն տվյալ գործարքի մասնակիցների նկատմամբ: