02-09-2014 09:58

Եվրոն և դոլարը կդառնան ՛՛անօգուտ թղթեր՛՛. Ֆ. Կաստրո

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել է, որ Եվրոպական երկրների քաղաքականությունը կհանգեցնի այն բանին, որ մոտ ապագայում եվրոն և դոլարը կախված կլինեն յուանից և ռուբլուց:

«Եվրոպական տնտեսական հանրությունը՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ, համարում է, որ ժամանակն է մաքրել հաշիվները երկու հզոր ազգերի հետ՝ նրանց, ովքեր ոգեշնչված են Մարքսի գաղափարներով, հերոսություն են գործել՝ վերջ դնելով գաղութային և կայսերական աշխարհակարգին, ինչն աշխարհին պարտադրում են Եվրոպան և ԱՄՆ-ը»,-նշել է Ֆիդելը:

Կոշտ քննադատության ենթարկելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների քաղաքականությունը՝ Կաստրոն հայտարարել է, որ մոտ ապագայում եվրոն և դոլարը կդառնան «անօգուտ թղթեր»: