Բավ է պառակտվել
10-12-2014 07:54

Եվրոպան «Հարավային հոսք»-ին այլընտրանք է գտել

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ԵՄ Խորհրդի՝ էներգետիկայի նախարարների մակարդակով անցկացված նիստից հետո կառույցի Էներգետիկ հարցերի հանձնակատար Մարոշ Շեֆկովիչը հայտարարել է, թե Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք»-ի շինարարությունից հրաժարվելուց հետո «Հարավային գազային միջանցք» նախագիծը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է դառնում:
Նա նաև նշել է, որ նախատեսում են «Հարավային գազային միջանցք»-ով առաջին գազամատակարարումն ապահովել արդեն 2019 թվականին: Եվրահանձնակատարը տեղեկացրել է, որ նախարարները դիտարկել են «եվրոպական էներգետիկ այդ նախագծի իրականացման ժամանակ քաղաքական և բյուրոկրատական խնդիրները պարզեցնելու», ինչպես նաև Եվրամիության սահմաններից դուրս նախագծի մասնակիցների միջև այդ խնդիրներին լուծմանն աջակցելու հնարավորությունը:Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, Եվրամիությունն արդեն ստացել է Ադրբեջանի և Թուրքիայի հավաստումը, որ հավատարիմ են «Հարավային միջանցքի» շրջանակում նախագծերի իրականացմանը:
Ըստ Lenta-ի, «Հարավային գազային միջանցք» նախագծում ներկայում ԵՄ գործընկերների թվում են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Վրաստանը, Ղազախստանը, Թուրքիան, Իրաքը, Եգիպտոսը, ինչպես նաեւ պոտենցիալ առումով Իրանը եւ Ուզբեկստանը: Այս ամբողջ համակարգի ներդրումային հետաքրքրության համար շարունակում են լուրջ խոչընդոտ հանդիսանալ աշխարհաքաղաքական խնդիրները: