Բավ է պառակտվել
28-05-2014 17:51

Էներգետիկայի եվրոկոմիսարը գնահատել է Ուկրաինայի պարտքը ռուսաստանյան գազի դիմաց $4 միլիարդ դոլարի

Եվրոխորհրդում ենթադրում են, որ Ուկրաինայի պարտքը "Գազպրոմ" ընկերությանը կազմում է մոտ $4 միլիարդ դոլար, հայտարարել է էներգետիկայի եվրոկոմիսար Գյունտեր Էտտինգերը: Նրա խոսքով, Կիևի համար սահմանված գազի հին արժեքը չափազանց ցածր է եղել, սակայն նորը չափազանց բարձր է:

Չորեքշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Էտտինգերը հայտարարել է, որ Ուկրաինան չի մարել "Գազպրոմի" պարտքը անցյալ տարվա նոյեմբերից, և պարտքը շարունակում է աճել:

"Գազպրոմը" հաշիվներ է ներկայացրել նոյեմբեր ամսից մինչ այսօր, սակայն վերջիններս մինչ այժմ չեն մարվել: Թվերը աճում են վերջին ամիսներին, և այժմ մենք տեսնում ենք մոտավորապես մոտ $4 միլիարդ դոլար", - մեջ է բերել նրա խոսքերը ՌԻԱ Նովոստին:

Էտտինգերը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը հետաքրքրված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի գնի վերաբերյալ վեճի լուծման մեջ:

"Մի շարք պատճառներով մեր շահերից է բխում, որպեսզի այս կոնֆլիկտը հնարավորինս արագ լուծվի", - ասել է նա:

Միևնույն ժամանակ Եվրոկոմիսարը ընդգծել է, որ գազի հին արժեքը՝ $268,5 հազար կուբոմետրի համար չափազանց ցածր է եղել, իսկ նորը, որը գնահատվել է $485՝ չափազանց բարձր է:

Ինչպես նախկինում հայտնի է դարձել, ՌԴ-ն և ԵԽ-ն մինչև չորեքշաբթի երեկո՝ մայիսի 28-ը կսպասեն Ուկրաինայի պատասխանին այն հարցի վերաբերյալ, թե արդյոք նա պատրաստ է մասամբ մարել իր պարտքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից "Գազպրոմը" բարձրացրել է ուկրաինական "Նաֆտոգազի" համար նախկինում սահմանված $268,5 մեկ հազար կուբոմետր գազի համար մինչև $485,5՝ չեղյալ հայտարարելով երկու էժանացումները: Նրանցից մեկը տրվել է 2013 թվականի դեկտեմբերին և չեղյալ է հայտարարվել Կիևի կողմից պարտքը չմարելու պատճառով: Հաջորդ էժանացումը նախատեսվում էր 2010 թվականին կնքված խարկովյան համաձայնագրերով և չեղյալ է հայտարարվել Ղրիմի Ռուսաստանին միանալու կապակցությամբ: