Բավ է պառակտվել
26-01-2015 13:11

Եվրոյի փոխարժեքն իջել է համաշխարհային տարադրամի նկատմամբ

Եվրոյի փոխարժեքը արդեն արձագանքել է «Սիրիզայի» հաղթանակի լուրին: Միջազգային շուկայում այն ռեկորդային ցածր նիշի է հասել. 1 դոլար 11 ցենտ: Այսպիսի փոխարժեք եվրոն ունեցել է 12 տարի առաջ: Մոսկովյան բորսայում առևտրի ընթացքում եվրոպական տարադրամի փոխարժեքը բարձրացել է և այսօր հասել է 74 ռուբլու. նախորդ առևտրից գրեթե երկու ռուբլով ավելի:Դոլարի միջին արժեքը բարձրացել է 2 ռուբլի 20 կոպեկով և այժմ կազմում է 65,59 ռուբլի: