Բավ է պառակտվել
21-01-2016 09:26

Եվրոն թանկացել է մինչև 90 ռուբլի

Եվրոն մոսկովյան բորսայում անցել է 90 ռուբլու սահմանը: Ավելի վաղ մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել էր 2014 թվականի դեկտեմբերի 16-ի առավելագույն ցուցանիշը: Առևտրի ընթացքում Մոսկվայի ֆոնդային փոխարժեքով ամերիկյան արժույթը հատել է 82 ռուբլու շեմը: Եվրոյի պաշտոնական փոխարժեքը հունվարի 21-ի համար 87,03 ռուբլի է: Դոլարն արժե 79, 46 ռուբլի: Ռուբլին էժանանում է նավթի հետևից: Brent տեսակի նավթի բարելն արժե 27,74 դոլար: Առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը խորհուրդ է տվել ռուսներին ավելի քիչ ուշադրություն դարձնել փոխարժեքների փոփոխությունների վրա: 2014 թ. դեկտեմբերի 16-ին, Ռուսաստանի բանկը ռուբլու կտրուկ նվազման ֆոնի վրա բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը 10.5-ից մինչև 17 տոկոս: Դրանից հետո, առևտրի ընթացքում եվրոն բարձրացել էր մինչև 100 ռուբլի, իսկ դոլարը` 80: Այս օրը հայտնի է դարձել որպես «սև երեքշաբթի»: Այդ ժամանակից ի վեր Կենտրոնական բանկն աստիճանաբար կրճատել է ուղենիշային տոկոսադրույքը :Այժմ այն կազմում է 11 տոկոս: