Բավ է պառակտվել
04-11-2015 10:15

Հայաստանը ԵԱԶԲ-ից 300 միլիոն դոլարի վարկ կստանա

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 300 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված եռամյա բարեփոխումների ծրագրի նպատակով: Այս մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: 
«Այս պահին մակրոտնտեսական քայլերն ամբողջությամբ համաձայնեցված են Հայաստանի Հանրապետության կառավարության հետ: Նախագիծը արժանացել է բոլոր փորձագիտական խորհուրդների հավանությանն ու Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի դիտարկման ներքո է: Պաշտոնական որոշումից հետո կհամաձայնեցվեն վարկի տրամադրման պայմանները, որին կհետևի վարկի համաձայնագրի հաստատումը հայկական կողմից: Բացառված չէ, որ առաջին տրանշը` 100 միլիոն դոլարի չափով, կտրամադրվի արդեն այս տարվա վերջին: Հետագա երկու տրանշները կհաշվարկվեն 2016-2017 թթ-ի համար»,-տեղեկացրել է Պանկինը:
Նրա խոսքով` բանկը վարկը տրամադրում է 20 տարով, 10 տարի արտոնյալ ժամկետով, 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով: