Բավ է պառակտվել
20-10-2017 12:07

Եվրասիական ինտեգրացման հարցում կարևոր է նաև հասարակությունների մերձեցումը. Արեշև

Եվրասիական ինտեգրացումը մինչ օրս « գագաթային» բնույթ է կրում.նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ- Պովոլժյեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը՝ «Ինտեգրացիոն վեկտորներն ու անվտանգությունը. Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի շրջանակներում:
« Հանդիպում են նախագահներն ու վարչապետները, ընդունվում են որոշումներ, արդյունավետորեն գործում է Եվրասիական տնտեսական կոմիտեն, բայց քաղաքացիների առօրյա կյանքի վրա այդ որոշումները չեն անդրադառնում, կամ էլ անդրադառնում են, բայց ոչ այն չափով, ինչպես ցանկալի էր»,- ասել է Արեշևը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Միությանն անդամակցելու ազդեցությունը երկարաժամկետ բնույթ է կրում:
«2013 և 2014թթ. վերելքներից հետո տեղի է ունեցել նվազում, որը կապված էր այդ թվում նաև երրորդ ուժերի ազդեցության հետ: Բայց 2017թ.՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, վկայում է դրական առաջխաղացման մասին: Ընդգծեմ, որ հիմնական տնտեսական պարամետրերը գտնվում են ազգային կառավարությունների իրավասության ներքո, և երբեմն բացասական արդյունքները, որոնք կապված են ազգային մակարդակի որոշումների հետ, փորձում են վերագրել ԵԱՏՄ-ին անդամությանը:
Արեշևը նշել է, որ մեծ խնդիր է նաև ԵԱՏՄ-ում հումանիտար քաղաքականության բացակայությունը:
« Ամեն ինչ չէ, որ վերաբերվում է տնտեսությանը, իսկ 25 տարիների ընթացքում մեր երկրներն ու հասարակությունները հեռվացել են իրարից: Մենք միմյանց մասին գիտենք ավելի քիչ, քան պետք է իմանան դաշնակիցները: Դա կարևոր է նաև քաղաքացիական կապերի համար»,- ասել է փորձագետը:
Նշենք, որ Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից հանդիսանում է ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ: Տվյալ պահին կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: