Բավ է պառակտվել
01-01-2015 12:10

Այսօրվանից իր աշխատանքն է սկսում Եվրասիական տնտեսական միությունը

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2015-ից դուրս են գալիս ինտեգրման նոր մակարդակ` հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, հայտնում է РИА Новости-ն: Պայմանագրի մասնակից պետությունները պարտավորվել են երաշխավորել ապրանքների, ծառայությունների,կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումը, իրականացնել համաձայնեցված քաղաքականություն տնտեսության հիմնական ոլորտներում` էներգետիկա, արդյունաբերությունը, գյուղատնտեսություն, տրանսպորտ: Այսպիսով, ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշոր ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:  Եվրասիական հանձնաժողովի շտաբ-բնակարանը կգտնվի Մոսկվայում, ֆինանսական կարգավորիչը` Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը` Մինսկում: Բելառուսը ստացել է նաև 2015-ին ԵՏՄ-ն նախագահելու իրավունք:  ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիր ստորագրել է նաև Հայաստանը 2014-ի հոկտեմբերին: Փաստաթուղթն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Բացի այդ, 2015-ին ԵՏՄ-ին կարող է միանալ Ղրղըզստանը, որը ստորագրել է համապատասխան պայմանագիր 2014-ի դեկտեմբերի վերջին: