Բավ է պառակտվել
04-02-2015 15:47

ԵվրԱզԷս-ը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵվրԱզԷսի (Եվրասիական տնտեսական հանրություն) գործունեությունը դադարեցնելու մասին օրենք է ստորագրել: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից հունվարի 23-ին և հավանության է արժանացել Դաշնության Խորհրդի կողմից հունվարի 28-ին: Այդ փաստաթուղթը վավերացնում է ԵվրԱզԷսի գործունեությունը դադարեցնելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում: Այս տարվանից դադարեցվում է այդ հանրության և դրաբոլոր մարմինների գործունեությունը: Այժմ արդի ինտեգրացիոն միություն էհամարվում ԵՏՄ-ն: ԵվրԱզԷս-ի պայմանագրային իրավական հիմքը հանդիսացող միջազգային համաձայնագրեր կնքելու, ԵվրազԷսի որոշումների և այլ գործառույթները այս տարվանից փոխանցվել են ՌԴ ԱԳՆ-ին: