Բավ է պառակտվել
24-12-2013 18:00

Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերջնաժամկետը 2014թ. մայիսի 1-ն է

РИА Новости-ն հայտնում է, որ այսօր Մոսկվայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, ստորագրվել է Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «ճանապարհային քարտեզը»:
Հայաստանը ՄՄ-ին միանալու որոշում է կայացրել 2013թ. սեպտեմբերին։ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում երկկողմ բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի Հայաստանը որոշել է միանալ ՄՄ-ին, իսկ հետագայում՝ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերաբերյալ պայմանագիրը պետք է ստորագրման համար պատրաստ լինի մինչ 2014թ. մայիսի 1-ը: