24-09-2014 10:11

ԵՏՄ-ին մինալուց առաջ դեռ շատ հարցեր անորոշ են. Ժողովուրդ

«Թեև 16 օր հետո պետք է Հայաստանը ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին փաստաթուղթը, այնուամենայնիվ, մի շարք հարցեր դեռ անորոշ են: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ մոտ 900 անուն ապրանքի մասով, որ ՀՀ-ն բանակցում էր, որպեսզի մաքսատուրքերը չբարձրանան, դեռ հաջողության չի հասել:
Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ գնաճ է առաջացնելու:
Երեկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Անահիտ Խեչոյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք հայկական կողմին հաջողվե՞լ է պայմանավորվել և խուսափել թանկացումներից:
«Նախարարն արդեն ասել է, որ տնտեսական մասով բանակցություններն ավարտված են, որից հետո մեզ հայտ չի ներկայացվել: Հիմա դաշտն արդեն քաղաքական մասում է, այսինքն՝ ՀՀ արտգործնախարարությունը համաձայնագիր է պատրաստում, մենք այս պահին ասելիք չունենք»,-պատասխանեց նախարարության ներկայացուցիչը՝ այդպես էլ չհստակեցնելով՝ թանկացումներ կլինե՞ն, թե՞ ոչ»,-գրում է թերթը: