Բավ է պառակտվել
24-11-2014 12:04

«ԵՏՄ-ն շահեկանորեն մեզ համար ավելի լավ տարբերակ է».Ս. Ավետիսյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր կայացած ամուլի ասուլիսի ընացքում կարծիք հայտնեց, որ խորհրդարանում ԵՏՄ-ին անդամակցելուն կողմ է քվեարկելու միայն իրենց խմբակցությունը: «Եթե վերջին մեկ տարվա քաղաքական դեգերումները` եռյակ, քառյակ, հնգյակ, չլինեին, ապա շատերը կողմ կքվեարկեին: Սակայն այժմ կարծում եմ, որ միայն ՀՀԿ-ն կմասնակցի քվեարկությանը»,- այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Լրագրողների դիտարկմանը, թե եռյակն իր հանրահավաքների ժամանակ ջերմեռանդորեն է խոսում ԵՏՄ-ի մասին, Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց. «Քիչ եմ հավատում նրանց խոսքերին, երբ 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ էր խոսում դրան: Այնպես որ հիմա էլ կարող է նրանց դիրքորոշումները փոխվեն»:
Gisher.news-ին այն հարցին թե որոնք են ԵՏՄ անդամակցման բացասական կողմերը, բանախոսը պատասխանեց. «Բնականաբար ամեն ինչ ունի ինչեպս դրական այնպես էլ բացասկան կողմ, ԵՏՄ –ն բացառություն չէ, բայց այս միությունը շահեկանորեն մեզ համար ավել լավ տարբերակ է»: