20-10-2014 13:54

ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունը կբերի և՛ հնարավորություններ, և՛ խնդիրներ.տնտեսագետ

«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կբերի և՛ հնարավորություններ, և՛ խնդիրներ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթաքում համոզմունք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու ավելացրեց, թե ամենակարևորն այն է, թե արտոնությունները հասարակության ո՞ր խավի վրա են անդրադառնալու: Վիլեն Խաչատրյանը նշեց, որ ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում գործ ունենք ապրանքների բարձր սպառողական ինդեքսի հետ: «Ռուսաստանն իր զարգացման տեմպերով բարդ իրավիճակում է հայտնվել, և կան գնաճային
ռիսկեր»,-ընդգծեց բանախոսը: Տնտեսագետի խոսքով՝ մեր երկիրը գտնվում է լավագույն դիրքերում, և ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2014 թվականին Հայաստանում ինֆլյացիան կկազմի 1,8 տոկոս, իսկ 2015թ.-ի կանխատեսմամբ՝ 3,8 տոկոս:
«Որոշակի առումով գնաճային միտումներ կլինեն»,-ասաց նա և նշեց, որ մաքսազերծման առումով արտոնություններ տրված 900 ապրանքատեսակների պարագայում մեր տնտեսվարողները մրցակցային առավելություններ կունենան որոշակի հատվածում, և եթե չկարողացան օգտագործել այդ հնարավորությունները, ի հայտ կգան գնաճային ռիսկեր:
Ասւոլիսին ներկա Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ վստահ է, որ ԵՏՄ անդամակցությունը շատ խնդիրներ է առաջացնելու: «Թեև հայտարարվել է, որ հինգ տարվա ընթացքում որոշ ապրանքատեսակների մաքսազերծման տոկոսը չի փոխվի, սակայն հարց բարձրացրեց, թե ինչ է լինելու դրանից հետո»,-նշեց սպառողների պաշտպանը:
News.gisher.ru-ի այն հարցին, թե ինչ է սպասվում այդքան շահրակվող մեքենաների մաքսզերզման գնի հետ, տնբեսագետ Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «Ողջ Եվրոպայում նկատվում խոշոր հաշվով գնանկում և արտադրանքի լճացում, այս համտեքստում միջին հաշվարկով մաքստուքերի բարձրացումը համադրեկով եվրոպական գնանկման հետ կունենաք գրեթե նույն գինը»: