Բավ է պառակտվել
23-10-2014 08:44

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տարեկան մինչև 7 տոկոս գնաճ կունենանք

«Այս տարվա փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսել էր, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կկազմի 1.5 տոկոս: Սակայն այդ հաշվարկները հնացել են: 
Խնդիրն այն է, որ մաքսատուրքերի ժամանակավոր արտոնություններով ապրանքների ցանկը էական փոփոխությունների է ենթարկվել: 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ, նոր հաշվարներով, ԵՏՄ-ին անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կարող է հասնել տարեկան մինչև 3 տոկոսի: 
Այսինքն, եթե տարեկան Հայաստանում արձանագրվում է միջինը 4 տոկոս գնաճ, ապա ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով կարող ենք ունենալ մինչև 7 տոկոս գնաճ»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը: