Բավ է պառակտվել
13-10-2014 08:33

ԵՏՄ-ի մաքսային տուրքերի 1,13%-ը կստա Հայաստանը

Հայաստանը կստանա Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների մաքսային տուրքերի գումարի 1,13%-ը հայտնում է «Газета.Ru»-ն: 
Այս մասին հայտարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Այս դրույթը ամրագրված է ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին պայմանագրում: Նույն կերպ Բելառուսը կստանա 4,65%, Ղազախստանը՝ 7,25%, Ռուսաստանը՝ 86,97% մաքսային տուրքեր: Նույն հանձնաժողովը հայտնել է, որ մինչև 2022 թ-ը Հայաստանը իրավունք կունենա մի շարք ապրանքների, այդ թվում՝ մսի ու մսամթերքի համար իր մաքսային տուրքերը սահմանել, որոնք կտարբերվեն ԵՏՄ-ի սահմանածից: