04-12-2014 15:37

ԵՏՄ անդամակցությունը չի վնասի Հայաստանի ինքնիշխանությանը.Ս. Կարայան

Այսօր ԱԺ-ում, Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկումների ժամանակ Հայաստանի ֆինանսների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը չի վնասի Հայաստանի ինքնիշխանությանը:
Նա նշել է, որ ԵՏՄ վերազգային կառույցները լուծելու են միայն ընթացիկ հարցեր: Ցանկացած ռազմավարական հարց լուծվելու է ազգային ղեկավարությունների կողմից՝ փոխվարչապետների, վարչապետների եւ նախագահների մակարդակով: «Ուստի մտավախությունները, թե Հայաստանը ԵՏՄ անդամակցության դեպքում կորցնում է ինքնիշխանությունը կամ դրա մի մասը, անհիմն են»,-ընդգծել է Կարայանը: