Բավ է պառակտվել
02-12-2014 09:31

ԵՏՄ երկրները մտադիր են փոխադարձ հաշվարկներում հրաժարվել դոլարից և եվրոյից

Ինչպես հայտնում է «Известия»–ն ՝ Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է իր տարածքում արգելել միության անդամ-երկրների միջև դոլարով և եվրոյով գործարքները:
Միայն ազգային արժույթով գործարքների անցումը (ռուսական և բելառուսական ռուբլի, ինչպես նաև տենգա և դրամ) պետք է տեղի ունենա 2025-2030 թվականներին:
Նման առաջարկ է պարունակում ԵՏՄ-ի տարածքում վճարային համակարգերի զարգացման հայեցակարգի նախագծում: Այդ մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ազգային վճարային խորհրդի տնօրենների խորհրդի նախագահ, Արտադրողների և ձեռնարկատերերի ռուսական միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը:
Նրա խոսքով՝ հայեցակարգը ենթադրում է անդամ-երկրների ընդհանուր վճարային տարածքի ենթակառուցվածքի ստեղծում, որը թույլ կտա վճարումներ անցկացնել՝ հաշվի առնելով ազգային քարտային համակարգերի համատեղելիությունը, այդ թվում և ստեղծվող ռուսական վճարային քարտերի ազգային համակարգը և այժմ գործող «Բելքարտ» (Բելառուս) և Armenian Card (ArCa) համակարգերը: Ընդ որում՝ ենթադրվում է հրաժարվել ԵՏՄ-ի տարածքում դոլարի և եվրոյի շրջանառությունից:
«ԵՏՄ միասնական վճարային տարածքի ստեղծումը կբերի բազմարժութային գործարքների համակարգի ներդրման սուր անհրաժեշտության կամ միասնական արժույթի վճարային տարածքի արագացված անցման: Միաժամանակ անհրաժեշտ է անդամ-երկրների ազգային բանկերի առջև դնել միջպետական վճարային շրջանառությունից ԱՄՆ դոլարի և եվրոյի բացառման հարցը»,- ասել է Ալեքսանդր Մուրիչևը: