Բավ է պառակտվել
17-03-2014 16:11

Եթե կենսաթոշակային պարտադիր համակարգը ընդունվի, Հայաստանում Ուկրաինայի դեպքերը տեղի կունենան

 Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ վերջին երկու ամիսների ընթացքում բազում քննարկումներ ու ակցիաներ եղան,այս օրենքին կարծես միայն կողմ են իշխանական թևի ներկայացուցիչները: Իսկ ահա ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջանի կարծիքով այս օրենքը երբեք չի կարող աշխատել և ինքը դեմ է այդ համակարգին:

Նա նշում է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել ֆինանսական ճգնաժամերը, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տարիներ անց քաղաքացին կարող է գոնե վերադարձնել իր գումարը: Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ առայժմ անհասկանալի է նույնիսկ, թե որտեղ են այդ գումարներն օգտագործվելու: «Թող այդ գործընթացն այսպես էլ շարունակվի, որպեսզի մեզ մոտ էլ Ուկրաինայի իրադարձությունները տեղի ունենան», - ասել է նախկին պատգամավորը:

Իսկ ՀՀ հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, նշել է, որ ավելի լավ կլիներ կենսաթոշակային նոր համակարգը կիրառվեր կամավորության սկզբունքով:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել 2014-ի հունվարի 1-ից: Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի («պարտադիր» բաղադրիչին առնչվող) գործողությունը: ՍԴ վերջնական որոշումը կկայացվի մարտի 28-ին: