Բավ է պառակտվել
20-08-2014 17:10

5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իրանի արևմուտքում

Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին, 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դեհլորան քաղաքից 50 կմ դեպի արևելք։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Սա արդեն 2-րդ երկրաշարժն է շրջանում մեկ օրվա ընթացքում։ Առավոտյան հայտնի էր դարձել, որ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել երկրի հարավում: