Բավ է պառակտվել
15-03-2014 14:50

Երեխաներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, կան վիրավորներ

Չեխիայի Պլզենյան շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով տուժել է 8 մարդ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսի վարորդը փորձել է շրջանցել բեռնատարին, սակայն դուրս է եկել հանդիպակաց գոտի ու շրջվել։ Ավտոբուսում եղել է 26 հոկեյիստ երեխա և 6 մեծահասակ։ Միջադեպի հետևանքով տուժել է մոտ 10 տարեկան 8 երեխա, որոնք հոսպիտալացվել են։