Բավ է պառակտվել
10-01-2014 17:12

Երևանի կոնյակի գործարանի տնօրենի պաշտոնը ստանձնել է Արտակ Բարսեղյանը

2014թ. հունվարի 1-ից Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Արտակ Բարսեղյանը: Նա  2009թ. սեպտեմբերից զբաղեցրել է Պեռնո Ռիկար Ղազախստանի (Pernod Ricard Kazakhstan) գործադիր տնօրենի պաշտոնը:

Երևանի կոնյակի գործարանի նախկին տնօրեն Արա Գրիգորյանը նշանակվել է Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի փոխնախագահ: Արա Գրիգորյանը կշարունակի ղեկավարել Պեռնո Ռիկար Մինսկի ներկայացուցչությունը` համատեղելով այն Երևանի կոնյակի գործարանի Խորհրդի նախագահի պաշտոնի հետ: