Բավ է պառակտվել
13-09-2013 00:00

Ուղենշող նոր ցուցանակներ` Երևանում

Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական
որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են փողոցները ուղենշող նոր ցուցանակներով: Անգլերեն և հայերեն երկլեզու ցուցանակները թե´
երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում: Ուղենշող վահանակները հուշում
են նաև մշակութային օջախների գտնվելու վայրերն ու ուղղությունները: Դրանք պատրաստված են միջազգային չափանիշներին համապատասխան և համահունչերևանյան ձևավորման ընդհանուր ոճին: Ոլորտի մասնագետների կողմից հետիոտների հարմարավետության ապահովման տեսանկյունից նախապես ուսումնասիրվել է գրվածքի տառաչափն ու տառատեսակը, նաև ցուցանակի բարձրությունը: