Բավ է պառակտվել
10-08-2016 17:57

Երևանն ու Մոսկվան դրական տեղաշարժ են նկատում հայկական տնտեսությունում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԵՏՄ-ի անդամակցությունն ազդել է Հայաստանի տնտեսության վրա։

«Ինձ հաճելի է նշել, և ուզում եմ Ձեզ էլ շնորհավորել։ Ես ուսումնասիրեցի անցած տարվա տվյալները. ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով։ Սա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է։ Հուսամ` այս դրական դինամիկան կշարունակվի»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով` Ռուսաստանն ու Հայաստանը հետևողականորեն կառուցում են դաշնակցային հարաբերություններ, համագործակցում են միջազգային հարթակում և ԱՊՀ հարթությունում։

Սարգսյանն իր հերթին նշել է, որ 2016 թվականի առաջին կիսամյակում երկկողմ ապրանքաշրջանառություն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից ՌԴ արտահանումն ավելացել է գրեթե 90 տոկոսով` գրեթե հասնելով պատմական առավելագույնի։

«Դա, իհարկե, եղել է նաև ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունների շնորհիվ։ Իհարկե, շատ լավ է»,- ասել է Հայաստանի նախագահը։

Երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս` նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը երբեք լուրջ խնդիրներ չեն ունեցել, և բոլոր հարցերը շատ արագ լուծվում են։