Բավ է պառակտվել
17-09-2014 16:05

Անորոշ ժամկետով հետաձգվել էԵՄ տնտեսական գագաթաժողովի անցկացումը

Այսօր անորոշ ժամկետով հետաձգվել է  ԵՄ անդամ պետությունների տնտեսական խնդիրներին, մասնավորապես՝ բնակչության զբաղվածությանը նվիրված Եվրամիության հատուկ գագաթաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Իտալիան, որին վեց ամսով անցել է ԵՄ-ում նախագահությունը, ԵՄ-ի անդամներին տեղեկացրել է, որ գագաթաժողովի անցկացումը հետաձգվում է անորոշ ժամակետով»,- հայտնում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով անանունությունը պահպանել ցանկացող դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 28 երկրների ներկայացուցիչների մասնկացությամբ ԵՄ տնտեսական գագաթաժողովը պետք է կայանար հոկտեմբերի 6-ին: