Բավ է պառակտվել
21-10-2014 08:44

ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Նախօրեին  Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերով խորհրդի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Աղբյուրը նշում է, որ նիստի ավարտին հայտարարություն է արվել, որ գազի վերաբերյալ ՌԴ-Ուկրաինա-ԵՄ միջանկյալ համաձայնագիրը կարեւոր է գազը ձմռանը մատակարարելու եւ փոխանցման համար: Ըստ «Սամինվեստորի»` ԵՄ արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նիստի վերջում հայտնել է, որ դաշինքը դեռ պատրաստ չէ չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ըստ նրա` Ուկրաինայում հրադադարը փխրուն է: Մինսկի արձանագրությունը կատարելու համար դեռ շատ բան է պետք անել: Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինայի տուժած բնակչությանը: Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան հավելել է, որ պատժամիջոցները պետք է պահպանել, քանի Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը: