12-09-2014 13:00

ԵՄ իր նոր պատժամիջոցների ցուցակում ՈւԴ-ից և Ռուսաստանից ևս 24 ֆիզանձ է ընդգրվել:

Եվրամիությունն իր նոր պատժամիջոցների ցուցակում Ուկրաինայից և Ռուսաստանից ևս 24 ֆիզանձ է ընդգրվել: Այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված փաստաթղթում, հաղորդում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում են հայտնվել «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, Վլադիմիր Ժիրինովսկին, պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Վասիլիեւը, Իվան Մենիկովը, Օլեգ Լեբեդեւը, Նիկոլայ Լևիչևը, Սվետլանա Ժուրովան և ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն:
Ցուցակում են հայտնվել նաեւ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարության այլ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Վլադիմիր Կոնոնովը, Միրոսլավ Ռուդենկոն, Գենադի Ցիպլակովը, Անդրեյ Պինչուկը, Անդրեյ Ռոդկինը, Ալեքսանդր Կարամանը, Գեորգի Մուրադովը, Միխայիլ Շերեմետը: Այսպիսով, ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակը ընդլայնվել է մինչև 119 մարդ: Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պաշտոնական ամսագրում հրապարակման պահից: