Բավ է պառակտվել
09-09-2014 11:51

ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցները հավանության են արժանացել Եվրոպական խորհուրդի կողմից

Նախօրեին երեկոյան Եվրոպական խորհուրդը հավանության է արժանացրել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները, հայտնում է «Իտառ-Տասս»-ը: Այս մասին հայտարարել է խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը: Նրա խոսքերով, «պատժամիջոցներն ուղղված են Ուկրաինայի արևելյան շրջաններում ապակայունացման միտված Ռուսաստանի որդեգրած կուրսի փոփոխմանը»:
Հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի նկատմամբ, նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մոտակա օրերին:
«Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն մոտակա օրերին ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո: Դա հնարավորություն կընձեռի գնահատելու Ուկրաինայում հաստատված հրադադարի ու խաղաղ կարգավորման ծրագրի իրականացումը: Կախված հետագա զարգացումներից՝ ԵՄ-ը կարող է ամբողջապես կամ մասնակիորեն վերանայել հաստատված պատժամիջոցները», - հայտարարել է Ռոմպոյը:
Տեղեկատվության համաձայն, պատժամիջոցների հաստատումը նախօրեին իրականցվել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների արտահերթ նիստի գումարմամբ, քանի որ կազմակերպությունը չի կարողացել Եվրահանձնաժողովի մշակած փաստաթուղթը հաստատել ավտոմատ ընթացակարգով: Որոշ լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, պատժամիջոցների հաստատմանը ակտիվորեն խոչընդոտել են Ֆինլանդիան, Չեխիան և Սլովակինան: Այդ պետությունների առաջադրած պահանջներով է պայմանվորված փոխզիջումային՝ «պատժամիջոցները ամբողջապես կամ մասնակիորեն վերանայելու» դրույթի կիրառումը: