Բավ է պառակտվել
03-05-2014 09:03

ԵՄ-ն ԱՄՆ-ին խնդրում է Եվրոպա գազի արտահանման թույլտվություն ձևակերպի

Եվրամիությունը ԱՄՆ-ին խնդրում է արագացնել Եվրոպա գազի արտահանման թույլտվությունների ձեւակերպումը։ Այս մասին հայտնում է Reuters:Թեման քննարկվել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի եւ Գերմանիայի առաջնորդներ Բարաք Օբամայի եւ Անգելա Մերկելի հանդիպմանը։ Թեմաներից մեկը եղել է Տրանսատլանտյան առեւտրային եւ ներդրումային գործընկերության նախագծի քննարկումը։

Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն ինքն է ԵՄ-ին կոչ անում բազմազանացնել էներգակիրների գնումները՝ Ուկրաինայի ճգնաժամի հետեւանքով, ինչը հերթական անգամ ի ցույց դրեց ռուսական գազից եւ նավթից Եվրոպայի կախվածությունը։

«ԱՄՆ-ն արդեն հավանություն է տվել բնական գազի արտահանման լիցենզիային, որը օգուտ կբերի Եվրոպայի նման գործընկերներին», - հայտարարել է Օբաման։

Այնուամենայնիվ, ըստ բրիտանական The Guardian-ի, Օբաման ակնարկել է, որ ռուսական գազի խողովակները ոչ ոք մտադիր չէ փակել։

Ռուսաստանից Եվրոպա էներգետիկ հոսքերը շարունակվում էին նաեւ Սառը պատերազմի տարիներին։ Այդ պատճառով ռուսական գազի եւ նավթի ծորակները փակելու գաղափարն անիրատեսական է», - հայտարարել է Օբաման։
Երկու երկրների միջեւ հարաբերությունները դեռ կարգավորված չեն՝ Գերմանիայի ղեկավարությանը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գաղտնալսման պատճառով։ Մերկելը սա հիշատակել է՝ ընդգծված հրաժարվելով հայտարարել, որ երկրների միջեւ վստահությունը լիովին վերականգնվել է։

«Մենք դեռ որոշ խոչընդոտներ ունենք հաղթահարելու», - հայտարարել է Մերկելը։