11-07-2015 10:18

Էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 3.5-4 դրամ

Կառավարությունում քննարկվում է վերջնական սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից մինչև 18 տոկոսի իջեցնելու հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ էլէներգիայի հաստատված, բայց առայժմ սառեցված 49 դրամ սակագնում 9.8 դրամը ԱԱՀ–ն, որը գնում է ոչ թե ՀԷՑ–ին, այլ պետական բյուջե։  Ըստ «Հայկական Ժամանակ»-ի՝ եթե ԱԱՀ–ն նվազեցվի մինչև 18 տոկոսի, ապա սակագինը կբարձրանա ոչ թե 7 դրամով, ինչպես որոշել է ՀԾԿՀ–ն, այլ 5.5 դրամով։ Եվս 1-2 դրամ փորձ է արվելու խնայել էներգետիկ ռեժիմների փոփոխության հաշվին և հոկտեմբերին սակագինը բարձրացնել ոչ թե 7 դրամով, այլ 3.5-4։