Բավ է պառակտվել
09-06-2014 14:27

ՀՀ-ում այսօր էներգակիրների գները բարձրացնելու փոխարեն կարելի է իջեցնել 20%-ով.փորձագետ

Այսօր լրագրողական լսարանի հետ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը,քննարկելով Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը նշեց, որ սա ագահության հետևանք հետևանք է: «ՀՀ-ում գրեթե բոլոր խոշոր ընկերությունների ծախսերը կարելի է կրճատել 30%-ով և այդ պարագայում ընկերությունների գործունեությունը չի տուժի, հանրությունն էլ կշահի»,-ընդգծեծ բանախոսը շարունակելով. «Ես պնդում եմ և ինձ հակառակվողները թող փաստաթղթերով ապացուցեն, որ ՀՀ-ում այսօր էներգակիրների գները կարելի է իջեցնել 20%-ով՝ առանց վնասելու նրանց ու օգուտ տալով մարդկանց»: Բանախոսը հորդորեց ուսումնասիրել ընկերություններին վերջի 10-15 տարիներին ծախսային կառուցվածքի փոփոխությունը, և կտեսնենք որ դրանց տեսակարար կշիռը կազմում են իրենց գործունեության հետ ոչ ուղղակի կապ ունեցող ծախսերը: «Կարծում եմ, որ պետք է ուսումնասիրվի ամբողջ շղթան: Պետք է լինի մի խումբ, որը կուսումնասիրի գնագոյացման ամբողջ փուլը, հաշվարկի ու գնահատի»,-եզրափակեց Հարություն Մեսրոբյանը: