Բավ է պառակտվել
25-02-2015 12:10

Մենք չունենք արտադրություն, պետք է վերականգնել նախկին արտադրամասերը.մասնագետ

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի համոզմամաբ Հայաստանում արտահանումների ծավալը պակասել է առաջին հերթին ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման պատճառով, իսկ երկրորդը՝ օրեցօր պակասող ազգաբնակչության, աշխատող ձեռքերի ու մասնագետների պատճառով:
«ԵՏՄ-ից առաջ ու ԵՏՄ-ին անդամակցելու ժամանակահատվածում էական փոփոխություն չկա: Էական փոփոխություն կարող էր լիներ, եթե ՀՀ-ում ուսումնասիրվեր, թե ինչ է հարկավոր արտահանման համար: Մենք չունենք արտադրություն, պետք է վերականգնել նախկին արտադրամասերը: Պետք է նորացվի տնտեսությունը: Արտահանումը կարող է աշխուժանալ, երբ որ ունենանք առաջին գյուղատնտեսական ապարանքները, բայց այստեղ էլ մեծ արտահանում չի իրականացվում: Մենք անգամ չենք կարող արտադրանք ապահովել Չինաստանի գյուղերից մեկի համար»,- ասաց նա: Բանախոսը նաև ընդգծեց, որ Հայաստանը ընդամենը երկու ամիս է ինչ անդամակցել է ԵՏՄ-ին և մեծ ակնկալիքներ դեռևս պետք չէ ունենալ: 
«Արտահանման ծավալները սկսել էին նվազել դեռևս նախորդ տարվա նոյեմբերից՝ 18%-ով, բնական է, որ ՌԴ-ի տնտեսական ծանր պայմանների դեպքում այս մի քանի ամիսների ընթացքում մի քիչ էլ կմեծանար: Հունվար-փետրվարից ոչինչ ակնկալել պետք չէ, որովհետև դրանք ինքնին ծանր ամիսներ են: Խնդիրների մեծ դերը ընկնում է ՌԴ-ի վրա, որի տնտեսական վիճակը բավականին լուրջ է՝ մղձավանջային, դրա համար է, որ որևէ ակնհայտ շարժ չենք տեսնում»,- ասաց նա: