Բավ է պառակտվել
19-12-2016 16:45

Փորձագետը նշել է Հայաստանի աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտությունները

 

Զբաղվածության պետական գործակալության ղեկավար Արտակ Մանգասարյանը նշել է Հայաստանի աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտությունները։

«Առաջին հերթին մեզ հարկավոր են միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներ, որոնք տիրապետում են այս կամ այն արհեստին։ Դրանք են, օրինակ, ավտոմեխանիկները, համակարգչային տեխնոլոգիաների մասնագետները, էլեկտրիկները, վարորդները, ինչպես նաև դիզայներները, դերձակները, վարսահարդարները, հացթուխերը, խոհարարները։ Հատուկ պահանջարկ ունեն շինարարները», – ասաց նա երկուշաբթի ասուլիսի ժամանակ։

Բարձր կրթություն ունեցող մասնագետների մեծ պահանջարկ կա բժշկության, դեղագործության և ՏՏ ոլորտներում, ինչպես նաև լեռնահանքային արդյուաբերության բնագավառում։

«Երևանում ատամնաբույժերի մեծ պահանջարկ կա, իսկ մարզերում պահանջվում են նեղ մասնագիտական բժիշկներ և մանկավարժներ», – ավելացրեց նա։

Մանգասարյանն ընդգծեց, որ հաջորդ տարվանից հատուկ ուշադրություն է դարձվելու դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, ովքեր, նրա խոսքով, պետք է մասնագիտություն ընտրեն` ելնելով աշխատաշուկայի պահանջարկից։

««Պրեստիժ» մասնագիտության ընտրության միտումը շուտով անկում կապրի, քանի որ ապագա մասնագետը պետք է վստահ լինի, որ ապագայում կարող է աշխատանքի տեղավորվել։ Մենք ապագա մասնագետներին պետք է տեղեկացնենք հենց այն մասնագիտությունների մասին, որոնք պահանջված են երկրում», – ասաց նա ու ավելացրեց, որ նման մասնագիտությունները բավականին լավ են վարձատրվում։