Բավ է պառակտվել
20-10-2015 11:36

2016 թ. բյուջեն բավական զուսպ է. Վ. Բոստանջյան

Այսօր, վերլուծելով ՀՀ տնտեսության վիճակը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նկատեց, որ 2015թ աշխարհաքաղաքական զարգացումները մեծ ազդեցություն են ունեցել Հայաստանի վրա.
« Բարդ աշխարհաքաղաքական գոտում ենք գտնվում, բացի այդ Հայաստանը հարուստ չէ ստրատեգիական ռեսուրսներով: 2015թ. հատկապես տնտեսական առումով բավական բարդ տարի եղավ ՀՀ-ի համար»,- նշեց տնտեսագետը: Ինչ վերաբերվում է 2016թ բյուջեին, ապա մասնագետը նշեց, որ այն ավելի զուսպ է.«սա վկայում է այն մասին, որ կառավարությունը գիտակցում է, որ գործընթացների շարունակությունը չի կարող հանգեցնել եկամուտների աճի»:
Մասնագետը նկատեց, որ 2016թ բյուջեի ուղերձը ավելի շատ հեռահար նպատակներ է հետապնդում:
Տնտեսագետը արժեվորեց Իրանի Հանրապետության հետ ՀՀ իշխամությունների հանդիպումները.« Հայաստանի համար շատ ողջունելի կլինի Իրանի հետ խորը հարաբերությունների հաստատումը»,-եզրափակեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան