Բավ է պառակտվել
05-11-2016 16:30

Տնտեսագետ․ 2017-ին Հայաստանի քաղաքացիները 2013-ի համեմատ 10 տոկոսով վատ են ապրելու

2017-ին Հայաստանի քաղաքացիները 10 անգամ քիչ են ծախսելու, քան 2013-ին։ Այս մասին նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

2013-ի համեմատ, նրա խոսքով, 2017-ին Հայաստանի քաղաքացիները 10 տոկոսով վատ են ապրելու, քանի որ Հայաստանի ՀՆԱ-ում սպառման մակարդակը նվազելու է 10 տոկոսով։ «2017-ին մենք 10 անգամ քիչ կծախսենք, քան 2013-ին, այսինքն ՀՆԱ-ում սպառման մակարդակը կկրճատվի մինչեւ 91․2 տոկոս»,- նշել է Վիլեն Խաչատրյանը։