Բավ է պառակտվել
06-10-2017 13:07

ՀՀ տնտեսությունը սերտորեն կապված է ՌԴ-ի հետ. Սերժ Սարգսյան

Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ և Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին ուղղված իր խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային նախագծեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և երկկողմ փոխգործակցության այլ ոլորտներում»,- ասված է ուղերձում:
Նախագահի խոսքերով, համագործակցության ընդլայնման գործում ակտիվ դեր են խաղում մեր երկրների տարածաշրջանները, որոնց համար հայ-ռուսական համաժողովը դարձել է տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների անմիջական շփման հարթակ:
«Անկասկած, ինտեգրացիոն գործընթացները նպաստում են միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Առաջին հերթին դա վերաբերում է ԵՏՄ-ին, որի շնորհիվ ապակենտրոնացած փոխգործակցությունը բարձրացել է նոր, ավելի բարձր մակարդակի: ԵՏՄ-ն բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության ճանապարհին»,- ասել է նախագահը:
Սարգսյանը նաև նշել է, որ այս ինտեգրացիոն միավորման հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ողջ նախաձեռնածի ու առաջիկա ծրագրերն իրականացումը հանգեցնի կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը, լինի շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու և ընդհանրապես տարածաշրջանի համար:
«Հուսով եմ, որ այս համաժողովի ընթացքում կլինի կարծիքների արգասաբեր փոխանակում, որը կհանգեցնի նոր պահանջված գաղափարների ստեղծմանը, որոնք մենք միասին կյանքի կկոչենք՝ ի շահ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների: Իսկ համաժողովի ընթացքում մշակված խորհրդատվությունները կնպաստեն գործարար կապերի, միջտարածաշրջանային փոխանակումների զարգացմանը, հասարակական, այդ թվում՝ երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության ընդլայնմանը, ԵՏՄ շրջանակներում հետագա ինտեգրմանը»:
Ուրբաթ օրը Երևանում մեկնարկած համաժողովի աշխատանքներում մասնակցություն են ունենում Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի և այլ երկրների կառավարությունների, գործարար շրջանակների, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ:
Տվյալ միջոցառման նպատակը ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ և այլ միությունների բիզնես համայնքների միջև երկկողմանի և բազմակողմանի, մշտապես գործող տեղեկատվական և բանակցային հարթակ ստեղծելն է:
Համաժողովն անց է կացվում երկրորդ տարին անընդմեջ՝ Եվրասիական տնտեսական կոմիտեի, ՀՀ կառավարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ջանքերով (համաժողովի օպերատոր՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամ):
Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը (ԵԳՄՀ) տեղի է ունեցել Երևանում՝ 2016թ. հոկտեմբերի 13-ից 16-ը: համաժողովին մասնակցություն են ունեցել 37 երկրի մոտ 800 ներկայացուցիչ: Միջոցառումն անցել է բարձր մակարդակի վրա: Նիստերին, գործնական հանդիպումներին և քննարկումներին մասնակցություն է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը