22-11-2014 11:20

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միխելսոնին: 
Ողջունելով դեսպանին` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է Հայաստանի գործարար միջավայրին և ներդրումային դաշտին: Նախարարը կարևորել է հայ-ֆիննական տնտեսական հարաբերությունները, նշել, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության և ներդրումների ծավալն ավելացնելու համար ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցության նոր ուղիներ քննարկել: 
Դեսպան Քրիստեր Գուստավ Միխելսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, պատրաստակամություն է հայտնել Հայաստանի ներդրումային քաղաքականության առավելություններն ու հնարավորությունները ներկայացնել ֆին գործարարներին: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցության, Հայաստանում նորարարության համակարգի ներդրման հարցերին: