Բավ է պառակտվել
06-02-2014 15:23

ՄՄ-ին անդամակցությունից հետո ապրանքների գնաճը առավելագույնը կկազմի 1,5 տոկոս . ՀՀ էկոնոմիկայի նախարար

 Այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը անրադառնալով շրջանառության մեջ մտած հնարավոր թանակացումների լուրերին ասաց. ՙԵթե 11 հազար ապրանքատեսակների 60%-ի մաքսատուրքերը ՄՄ տարածքում ավելի բարձր են, քան ՀՀ-ում, դա չի նշանակում, որ դրանք բոլորը թանկանալու են՚: Նախարարի խոսքով՝ ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքերն են փոխվելու: Այն ապրանքները, որոնք ներկրվում են երկրներից, որոնց հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, իսկ դրանք ԱՊՀ երկրներն են, այդ ապրանքների մաքսատուրքերը կլինեն 0, ինչպես որ կան, և դրանք մտնում են այս 60%-ի մեջ: «Պատրաստում է ապրանքատեսակների խումբ, որոնց նկատմամբ մաքսատուրքերը բացառելու հայտ պետք է ներկայացնի Մաքսային միությանը: Ցանկը դեռևս պատրաստ չէ, բայց շուտով պատրաստ կլինի: Դա զգայուն ապրանքների խումբ է, որոնք ունեն սոցիալական ու տնտեսական նշանակություն՝ սննդամթերք, դեղորայք, հումքային ապրանքներ»,-ասաց նախարարն ու շարունակեց. «Եթե չստանանք բացառություններ, ապա այդ ապրանքի գծով ՀՀ կառավարությունը փոխհատուցման մեխանիզմներ չի կիրառելու: Իսկ եթե հարցին նայենք այն տեսանկյունից, թե արդյոք այդ պարագայում Հայաստանը կարող է չմտնել ՄՄ, ապա պետք է հասկանանք ինչ կլինի այդ դեպքում: Այդ ցանկը փոփոխական է, և ամեն օր առաջարկներ ենք ստանում: Հուսով եմ, որ վաղը կավարտենք ու կուղարկենք ՄՄ, որ սկսենք բանակցությունները»: Վահրամ Ավանեսյանն ընդգծեց, որ ՄՄ-ին անդամակցությունից հետո ապրանքների գնաճը կկազմի 1,5 տոկոս առավելագույնը: