Բավ է պառակտվել
28-04-2015 15:00

ՌԴ-ի տնտեսական սուվերենիտետը կապահովի երկրի զարգացման մյուս բաղադրիչները. Պուտին

Ռուսաստանը պետք է առաջին հերթին բարձրացնի իր տնտեսական սուվերենիտետը, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր այսօրվա առաջնահերթ խնդիրը տնտեսական սուվերենիտետի բարձրացումն է և մեր տնտեսության արտադրանքի և տեխնոլոգիայի զարգացումը: Եթե մեզ հաջողվի լուծել այդ խնդիրը, իսկ ես համոզված եմ, որ մենք կարող ենք անել դա, այդ ժամանակ երկրի զարգացման մյուս բաղադրիչները կապահովվեն», - ասաց Պուտինը երեքշաբթի մեդիահամաժողովում: